Հետևեք մեզ։

Ժնևի բանակցություններն Ուկրաինայի հարցով կառուցողական էին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

17:28, 24 նոյեմբեր 2025
Ժնևի բանակցություններն Ուկրաինայի հարցով կառուցողական էին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հանդիպել է իր ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիհայի և իրենց եվրոպացի գործընկերների հետ: Նա նշել է, որ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ բանակցությունները Միացյալ Նահանգների պատվիրակության հետ «կառուցողական և օգտակար» են եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարոն նշել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։

 

«Ես հանդիպեցի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և մեր եվրոպացի գործընկերների հետ։ Ժնևում Միացյալ Նահանգների հետ քննարկումները կառուցողական և արդյունավետ են եղել։ Աշխատանքները շարունակվում են խաղաղության համար այնպիսի պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնցով կհարգվի Ուկրաինայի ինքնիշխանությունը, և կերաշխավորվեն Եվրոպայի շահերն ու անվտանգությունը», - գրել է Բարոն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցություններում «ահռելի առաջընթաց» է գրանցվել։

 

Վերլուծական