Հետևեք մեզ։

Նիկիտա Սիմոնյանն իսկական հայ էր, նրա ներդրումն անգնահատելի է. Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել ֆուտբոլի լեգենդի մահվան կապակցությամբ

19:28, 24 նոյեմբեր 2025
Նիկիտա Սիմոնյանն իսկական հայ էր, նրա ներդրումն անգնահատելի է. Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել ֆուտբոլի լեգենդի մահվան կապակցությամբ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Խորագույն ցավով ու անկեղծ կսկիծով տեղեկացա ազգային և համամիութենական ֆուտբոլի իսկական լեգենդ, Օլիմպիական չեմպիոն,  մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մահվան մասին։ 
Նրա ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև ամբողջ սովետական և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Նիկիտա Պավլովիչն իսկական հայ էր, ով համաշխարհային սպորտում նշանակալի ձեռքբերումների հասնելով ` մշտապես ամբողջ աշխարհում բարձր է պահել հայի անունն ու հայի հպարտությունը: Նրա անունը սերունդների հիշողության մեջ մնալու է որպես նվիրվածության, վարպետության և բարձր մարդկային որակների վառ խորհրդանիշ:

 

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր սիրել, գնահատել ու հարգել են մեծ վաստակ ունեցող Նիկիտա Սիմոնյանին։  Թո´ղ նրա պայծառ հիշատակը հավերժ ապրի և մխիթարություն պարգևի բոլոր նրանց, ում համար նա եղել է օրինակ և ոգեշնչման աղբյուր»:

Վերլուծական