Հետևեք մեզ։

Ֆրանսիական կողմի հայտարարությունը կողմնակալ է և խեղաթյուրում է տարածաշրջանային իրավիճակը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Անն Կլերի հայտարարության մասին

14:05, 17 հունիս 2023
Ֆրանսիական կողմի հայտարարությունը կողմնակալ է և խեղաթյուրում է տարածաշրջանային իրավիճակը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Անն Կլերի հայտարարության մասին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում տեղի ունեցածի վերաբերյալ, կողմնակալ է և խեղաթյուրում է տարածաշրջանում առկա իրավիճակը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝  Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի հունիսի 16-ի հայտարարությանը արված պատասխանում։

 

«Ափսոսանք է պատճառում ֆրանսիական կողմի միակողմանի մոտեցումը խնդրին»,- նշել է Հաջիզադեն և հավելել, որ  «Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ հիմնվելով միջազգային իրավական սկզբունքների հարգման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:


«Կոչ ենք անում ֆրանսիական կողմին պայմաններ չստեղծել գործընթացը խոչընդոտելու համար՝ կրկին նման դիրքորոշում ցուցաբերելով»,- ասված է հայտարարության մեջ։