Հետևեք մեզ։

Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին

11:52, 25 նոյեմբեր 2025
Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Հայտնում է ԲԴԽ-ն։
 
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն:
 
 
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի
անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասովդեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:

Վերլուծական