Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին, «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից:
Հարցին, թե որն է Աննա Վարդապետյանի այդ որոշման պատճառը, ասացին՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը։