Հետևեք մեզ։

Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել

14:33, 25 նոյեմբեր 2025
Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել

ՀԾԿՀ նախագահը, իսկ այսօր նաև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտարարել էին, թե 2018-2024 թվականի ՀԷՑ-ի հաշվիչների ցուցմունքների բազան իբր անվերադարձ կորել է:

Այս լուրը մի քանի օր առաջ հերքվեց թե Նարեկ Կարապետյանի, թե հաշվիչների տեղադրումն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից:

Այսօր դրան անդրադարձել է նաև FIP-ը.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։

Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերլուծական