Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձել է «ԼՂ հայերի վերաինտեգրման» հարցին

14:34, 17 հունիս 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձել է «ԼՂ հայերի վերաինտեգրման» հարցին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին անդրադարձել է ԼՂ հայերի վերաինտեգրման հարցին: ԱԳՆ-ն իր թվիթերյան օգտահաշվում հայտարարություոն է տարածել, որում ասվում է

«Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայ բնակիչներին Ադրբեջանի քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական միջավայրին վերաինտեգրելու հարցում: Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում», - ասվում է հաղորդագրությունում: