Հետևեք մեզ։

Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինելու պատարագին․ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյան

17:04, 25 նոյեմբեր 2025
Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինելու պատարագին․  Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյան

Ես պատարագից առաջ հանդիպել եմ Վեհափառին, նա ասել է` դու պարտավոր ես ներկա գտնվել թեմում եղող պատարագներին և նայել, որ կողքից խանգարումներ չլինեն. այսպես է պատասխանել Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` Խաչիկ գյուղի պատարագին իր մասնակցության մասին հարցին։
 

«Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է, և ներկա են եղել վարչապետը և շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինելու պատարագին»,–Մայր աթոռում եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողներին ասաց Վայոց Ձորի թեմի առաջնորդը։


Պատասխանելով պատարագիչ քահանայի` կաթողիկոսի անունը պատարագից զեղչելու մասին հարցին, Աբրահամ սրբազանն ասաց, որ այդ հարցը շուտով կքննվի ժողովին, և ժողովը որոշում կկայացնի։

Վերլուծական