Հետևեք մեզ։

73-ամյա գյումրեցի բնակչուհու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանին չվստահելու համար. «Առավոտ»

23:17, 25 նոյեմբեր 2025
73-ամյա գյումրեցի բնակչուհու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանին չվստահելու համար. «Առավոտ»

Գյումրու ծայրամասային «Մսի կոմբինատ» թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ս․Մ․-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ մասին գրում է Aravot.am-ը։

 

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։

 

ՔՈԳ վարչությունը ուսումնասիրելով՝ պարզել է, որ նոյեմբերի 10-ին «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի ո՞ր ղեկավարին եք ավելի շատ վստահում. Auroranews-ը հարցում է անցկացնում» խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Վերլուծական