Զգուշացե՛ք ԿԵՂԾԻՔ Է
Տարբեր անհատների և ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։ Հայտնում է ոստիկանությունը։
Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ Ձեզանից գումար հափշտակելն է։
Պարզապես հիշե՛ք. Ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։