Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան

11:58, 26 նոյեմբեր 2025
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան


ՀՀ փոխարտգործնախարարը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտարարվել է. ՀՀ–ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։

«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»։

Վերլուծական