Հետևեք մեզ։

Հաջորդ շաբաթվանից ՀՀ ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք խորհրդակցություններ՝ օրակարգային հարցերի շուրջ ձեռք կոնսոլիդացիա բերելու համար․ Սաղաթելյան

12:52, 26 նոյեմբեր 2025
Հաջորդ շաբաթվանից ՀՀ ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք խորհրդակցություններ՝ օրակարգային հարցերի շուրջ ձեռք կոնսոլիդացիա բերելու համար․ Սաղաթելյան

«Պետք է արձանագրենք, որ միջազգային կառույցների ներկայացուցիչներ նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում և չլսել ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին։ Մենք կգտնենք արդյունավետ ձևաչափ, որպեսզի ամփոփենք այս քննարկման արդյուքներն ու ներկայացնենք միջազգյաին կառույցի մեր գործընկերներին»,- ԱԺ-ում քաղբանտարկյալների իրավունքների հարցի վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում վիճակը հասել է այն աստիճանի, որ մեր քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակված են՝ խոսքի ազատության, ընտրելու և ընտրվելու, աշխատանքի ու սեփականության իրավունքներ։

 

«ՀՀ իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբն սկսել է բռնաճնշումների նոր ալիք և բոլոր նրանք, ովքեր կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության տեղում, հերթով փորձում են կեղծ մեղադրանքներով կալանավորել ու մեկուսացնել։

Այսօր մեր երկրում ազատ խոսքի համար մարդուն մեղադրանք են առաջադրում ու կալանավորում, ընտրված ընդդիմադիր համայնքապետին կալանավորում են կամ սպանում։ Մենք հավատում ենք, եթե ընդդիմադիր դաշտը, ազգային, պետական մտածողություն ունեցող քաղաքական շրջանականերն ունենան անհրաժեշտ գիտակցությունը, մենք կկարողանանք միասին ձևավորել դիմադրության ճակատ՝ ՀՀ-ում ազգային շահերտը պաշտպանելու, մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, այս չարիքի իշխանության վերարտադրությունը վերականգնելու համար»,- ասել է պատգամավոր։

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից ՀՀ ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու են խորհրդակցություններ՝ օրակարգային հարցերի շուրջ ձեռք կոնսոլիդացիա բերելու համար։
 
 

Վերլուծական