Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Փոխնախարարը նշեց, որ կողմերի միջև շփումները շարունակական են։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ փոխնախարարը նշեց, որ այն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների մակարդակով։
Լրագրողների հարցին՝ արդյոք սահմանազատումը շարունակվելու է Սյունիքում, Սաֆարյանը պատասխանեց, որ եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն։
Խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման ժամկետների մասին հարցին փոխնախարարը պատասխանեց, որ հստակ ժամկետների մասին չի կարող ասել։