Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և քննարկում են զգայուն հարցեր, ներառյալ գերիների փոխանակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին:
«Այժմ, ինչպես գիտեք, բոլորը գտնվում են կա՛մ Աբու Դաբիում, կա՛մ Դուբայում: Ընդհանուր առմամբ, ամբողջ հանրությունն այնտեղ է: Միայն մենք ենք ձեզ հետ այստեղ՝ Բիշքեկում, և մեզ լավ ենք զգում: Իսկ ամբողջ հանրությունն այնտեղ է», - ժպիտով նկատել է ՌԴ նախագահի օգնականը:
Նա հավելել է, որ ԱՄԷ-ում են գտնվում նաև Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք լուրջ աշխատանք են կատարում: \
«Նրանք Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են. նրանք պարբերաբար հանդիպում են և քննարկում են շատ զգայուն հարցեր, կասեի, այդ թվում՝ գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր», - հավելել է Ուշակովը։