Հետևեք մեզ։

Հոնկոնգում բնակելի շենքերում խոշոր հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել

16:23, 26 նոյեմբեր 2025
Հոնկոնգում բնակելի շենքերում խոշոր հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել

Հոնկոնգի հյուսիսային Թայ Պո շրջանում նոյեմբերի 26-ի կեսօրին բնակելի համալիրի մի քանի բարձրահարկ շենքում բռնկված զանգվածային հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

2000 բնակարան ունեցող Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված հրդեհը դասակարգվել է հրդեհի տագնապի թիվ 5՝ ամենաբարձր մակարդակի։

Տեղեկություններ են հաղորդվում, որ հրշեջ ծառայության աշխատակիցներ են վիրավորվել 31-հարկանի աշտարակներում բռնկված կրակը մարելու ժամանակ։

Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ այրվող շենքերի ներսում գտնվող մարդկանց թվի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չունի։

Լուսանկարներից երևում է, որ բնակելի համալիրի մի քանի աշտարակի արտաքին մասում առկա են բամբուկե փայտամածներ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ շենքերից մի քանիսը վերանորոգվում էին։ 

 

 

Վերլուծական