Հետևեք մեզ։

Իջևանում պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով. կան վիրավորներ

17:15, 26 նոյեմբեր 2025
Իջևանում պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով. կան վիրավորներ

Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ «Արմենպրես»–ին այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳ նախարարությունից՝ անդրադառնալով Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում հնչած պայթյունին։

 

«Ժամը 13․53–ին հաղորդում է ստացվել, որ Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում պայթյուն է հնչել՝ ինչի հետևանքով 2 անձ շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով»,– հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։

 

Վերլուծական