Հետևեք մեզ։

Մեկնարկել է մանկապարտեզների ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը

10:26, 27 նոյեմբեր 2025
Մեկնարկել է մանկապարտեզների ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: 

Հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով, նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: 

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

Վերլուծական