Հետևեք մեզ։

Հոնկոնգի շենքերում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի․ կան անհետ կորածներ

10:53, 27 նոյեմբեր 2025
Հոնկոնգի շենքերում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի․ կան անհետ կորածներ

Հոնկոնգի բնակելի շենքերում նոյեմբերի 26-ին բնռկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, նրանցից մեկը հրշեջ է։ Անհետ կորած է համարվում ավելի քան 270 մարդ։ 45 մարդ կրիտիկական վիճակում հոսպիտալացվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հոնկոնգի ոստիկանությունը։

Սա 1962 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ 

Շենքից տարհանված 900 մարդ այժմ գտնվում է ութ ապաստարաններում։ 

Իշխանությունները ձերբակալել են շենքում վերանորոգման աշխատանքներ կատարող շինարարական ընկերության ներկայացուցիչ երեք տղամարդու։

Չինաստանի Կարմիր խաչի ծառայությունը հայտարարել է, որ 280 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ Գումարներ հանգանակելու մասին են հայտարարել նաև չինական խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Anta Group-ը (3.9 ԱՄՆ դոլար), Xiaomi-ն և Tencent-ը (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1,2 մլն ԱՄՆ դոլար)։ 

 

Վերլուծական