Հետևեք մեզ։

Երևանում կայանված «Kia»-ում հրդեհ է բռնկվել

10:59, 27 նոյեմբեր 2025
Երևանում կայանված «Kia»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի արտադրամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Մինչ հրշեջների ժամանումը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դ

Դեպքի փաստով ոստիականության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունները և թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել:  

Վերլուծական