Սուդանի մայրաքաղաք Խարթումում օդային հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա,- գրում է Reuters-ը։
«Օդային հարձակման թիրախը Յարմուկ շրջանն է եղել, նախնական հաշվարկներով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Ավերվել է 25 բնակելի տուն»,- ասված է Սուդանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նշենք, որ Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժեր» զորախմբի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս