Հետևեք մեզ։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

11:17, 27 նոյեմբեր 2025
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի,  քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։  Վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

Վերլուծական