Հետևեք մեզ։

Տիկին Ավանեսյան, Կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի․ Փաշինյան

11:29, 27 նոյեմբեր 2025
Տիկին Ավանեսյան, Կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գործադիրիր անդամները հիվանդ են։

«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,- ասաց Փաշինյանը։

Ավանեսյանն էլ նշեց, թե առաջարկում է՝ գործադիրի անդամները հենց վաղն էլ պատվաստվեն, իսկ ովքեր հիվանդ են՝ բուժեն։

Փաշինյանը հետաքրքրվեց՝ ուշ չէ՞։

«Բաց ինչո՞ւ ենք վաղվա գցում, այսօր հազիվ հավաքվել ենք, չենք կարո՞ղ կազմակերպել»,- նշեց վարչապետը։

Վերլուծական