Հետևեք մեզ։

Կառավարությունը 1 մլրդ 708 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն ծրագրերի համար

11:44, 27 նոյեմբեր 2025
Կառավարությունը 1 մլրդ 708 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն ծրագրերի համար

Հայաստանի կառավարությունը 1 մլրդ 708 մլն դրամ կհատկացնի տարբեր մարզերում 15 սուբվենցիոն ծրագրերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նրա խոսքով՝  ֆինանսավորումը նախատեսված է համայնքային ենթակառուցվածքների բարելավման և այլ ոլորտների զարգացման համար։

«Որոշման ուժի մեջ մտնելու արդյունքում 2025 թվականի պետական բյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 76 միլիարդ դրամի»,-ասաց Ղալեչյանը։ 

 

 

Վերլուծական