Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 7-րդ թաղամասի տներից մեկի մոտ ավտոմեքենան բախվել է պատին և կա զոհ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 76-ամյա Վահե Թոփալյանն է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի կրթական համակարգի փորձառու մասնագետներից էր, երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում, ՀԽՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ և թե՛ աշխատանքային կոլետիվում, թե՛ հանրության մոտ գնահատվում էր մարդկային բարձր հատկանիշներով։
Lexus մակնիշի ավտոմեքենան վարելիս, ըստ նախնական տեղեկությունների, Վ․ Թոփալյանի ինքնազգաղությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։