Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը։ Որպես կառավարության ղեկավար՝ վճռականությամբ ու հաստատակամությամբ ողջունում եմ։ Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման․ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված Եպիսկոպոսաց հայտարարությանը։
Ըստ դրա՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Իբրև թե՝ եզրակացությունը հաստատել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել եզրակացությունը։ Հայտարարությունը ստորագրած 13 եպիսկոպոսներ դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում և վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։