«Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին նույն դատավորը` Կարեն Ֆարխոյանը, Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարացրել էր 3 ամիսով` մինչև 2026 թ. փետրվարի 25–ը, ինչը հասարակության մեջ բողոքի տեղիք էր տվել։
Նախորդ նիստին դատախազները պնդել էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը, դատարանն էլ երեք ամսով երկարացրել էր կալանքը: