Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում

20:19, 17 հունիս 2023
Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին  տեղեկացնում է փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը:

 

Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: