2025թ ընթացքում ԲԸՏՄ-ի կողմից օդի պահպանության՝ այրումների ուղղությամբ վերահսկողական աշխատանքների արդյունքները․
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ
արձանագրվել է 998 դեպք, որից՝
793՝ Թեժ գծի միջոցով ստացված ահազանգեր, այդ թվում
- 582՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից,
- 211՝ քաղաքացիներից։
74՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնված։
131՝ այլ մարմիններից (մարզպետարան, համայնքներ) ։
Արձանագրված դեպքերն ըստ ՀՀ մարզերի.
23 Երևան
36 Արագածոտն
213 Արարատ
58 Արմավիր
62 Գեղարքունիք
38 Լոռի
74 Շիրակ
9 Սյունիք
14 Վայոց ձոր
432 Կոտայք
39 Տավուշ
2025թ ընթացքում բոլոր խոշորացված համայնքներում անցկացվել են մարզպետների, համայնքների ղեկավարների, ավագանիների և բնակիչների ներգրավմամբ իրազեկում հանդիպումներ՝ հրդեհների, հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելման, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՎԻՎՕ-ով նախատեսված վարչական տուգանքների վերաբերյալ։
ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով:
Խստացված միջոցառումները շարունակական են։