Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով կապի մեջ է Հայաստանի հետ:
«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Մեր հայ գործընկերներն ասում են, որ աջակցում են ՀԱՊԿ-ում կայացվող բոլոր որոշումներին, իրենց համարում են կազմակերպության անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց: Դա իրենց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում այդպես աշխատել, ուրեմն լավ է։ Մենք համաձայն ենք, և քանի որ Հայաստանը կազմակերպության անդամ է, իր հետ կապի մեջ ենք», - ասել է Պուտինը լրագրողներին։