Հետևեք մեզ։

Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև, հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... . Ասողիկ աբեղա Կարապետյան

22:40, 27 նոյեմբեր 2025
Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև, հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... . Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է եպիսկոպոսներին, որոնք հանդիպել են Փաշինյանի հետ:

 

«Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով:

Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով: Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին...
Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև: Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»:

Վերլուծական