Հետևեք մեզ։

Տեսնես՝ ինչ էր որոնում Կառավարության պատերի տակ Արցախի թեմի առաջնորդը, գուցե ծննդավայրը՝ Արցախի Ծովատեղ գյուղը, Ամարասում անցկացրած հինգ տարին, Ղազանչեցոցի փլված գմբեթը․․․

23:56, 27 նոյեմբեր 2025
Տեսնես՝ ինչ էր որոնում Կառավարության պատերի տակ Արցախի թեմի առաջնորդը, գուցե ծննդավայրը՝ Արցախի Ծովատեղ գյուղը, Ամարասում անցկացրած հինգ տարին, Ղազանչեցոցի փլված գմբեթը․․․

Յուրաքանչյուր հոգևորական պետք է լինի այնպիսին, որ իր անձով պայմանավորված եկեղեցին չթիրախավորվի, որովհետև հայ ազգին 21-րդ դար հասցրել է Եկեղեցին, այն իրապես սրբություն է։ Այս հարցը տարբեր կողմեր ունի, առիթների ու առիթավորվողների, միջանձնային հարաբերություններ պարզելու միջոց պետք չէ դարձնել։

Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ հայտարարություն էին տարածել, որով իրենց բողոքին էին արտահայտել առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընթացք չի տվել և փորձում է կոծկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։     

Այնուհետև, Փաշինյանը հրավիրել և հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ:

Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Այս հանդիպողերի թվում կան մարդիկ որոնք մեղադրվում են նույն արարքում, ինչ Ամենայն Հայց կաթողիկոսը, մեղադրանքներն, ընդ որում, իշխանության կողմից են։ Բայց բոլորին անդին․ նկատելին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիպումն էր Փաշինյանի հետ։ Տեսնես՝ ինչ էր որոնում Կառավարության պատերի տակ Արցախը կորցրած մարդը, գուցե ծննդավայրը՝ Արցախի Ծովատեղ գյուղը, գուցե հեռավոր 1989-ին Ամարասում անցկացրած հոգևոր ծառայության հինգ տարին, Կառավարության շենքի առաստաղին նայելիս Ղազանչեցոցի փլված գմբեթն էր գուցե հիշում, կամ գուցե ոտնատակ էր տալիս ամեն ինչ, հետաքրքիր էր, ինչի՞ դիմաց, չնայած, ինչ-որ շեմ կա, որից այն կողմ ոչինչ հետաքրքիր չէ։

Իսկ միգուցե մենք ենք սխալ, մարդիկ, որոնք մտածում են, որ Արցախի թեմի առաջնորդին հուզող թեման Արցախն է․․․, մարդիկ են սխալ, որ հավատացել են նրա աղոթքին հանուն Արցախի պահպանության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր- մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրենն է այժմ Վրթանես եպիսկոպոսը, ինչ էր որոնում Արցախը մոռանալու կոչ անող Կառավարության ներսում այդ մարդը, եկեղեցու փրկությո՞ւնը, Արշակ Սրբազանի պատի՞ժը, իյա, իրո՞ք։ Իսկ գուցե որոնումների ճանապարհին մի պատառ ամոթ գտնի․․․

 

Վերլուծական