Հետևեք մեզ։

Օրբանը հայտնել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին

11:33, 28 նոյեմբեր 2025
Օրբանը հայտնել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Հունգարիա նավթի և գազի մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղապահ ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ Օրբանը սերտ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Հունգարիան շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական էներգակիրներից՝ չնայած այդ կախվածությունը նվազեցնելու ԵՄ ջանքերին։

Օրբանն իր Facebook-ի էջում հրապարակված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է Պուտինի հետ հանդիպելու իր ծրագիրը։Ես գնում եմ, որպեսզի ապահովեմ Հունգարիայի էներգամատակարարումն այս ձմռանը և հաջորդ տարի», - նշում է Օրբանը։

Հարցին, թե արդյոք խաղաղապահ ջանքերը նույնպես կլինեն օրակարգում, Օրբանը պատասխանել է. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։

Նոյեմբերին Վաշինգտոնում վարչապետ Վիկտոր Օրբանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո ԱՄՆ-ն ազատել է Հունգարիային ռուսական նավթի և գազի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ազդեցությունից։

Հունգարիան նաև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Հունգարիան կգնի ամերիկյան միջուկային վառելիք և օգտագործված վառելիքի պահեստավորման տեխնոլոգիա Ռուսաստանի կողմից կառուցված «Պակշ I» ատոմակայանում։ 

 

 

 

Վերլուծական