Մայր աթոռում այս պահին զուգահեռ 2 ժողով է ընթանում։
@ArmeniaSputnik–ի տվյալներով` մեկը եպիսկոպոսաց ժողովն է, մյուսը` միաբանների։ Քիչ առաջ Մայր աթոռ են եկել Արագածոտնի թեմի հոգևորականները։
Տեղեկություններ են պտտվում, որ եպիսկոպոսաց ժողովը հրավիրվել են այն 8 հոգևորականները, որոնք երեկ հանդիպել էին Փաշինյանին, նրանք ցանկանում են մեծացնել իրենց շրջանակը։
Իսկ միաբանների ժողովում, ըստ տեղեկությունների, քննարկվում է հիշյալ 8–ին կարգալույծ անելու հարցը։