Հետևեք մեզ։

Բաբաջանյան փողոցում բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները, ինչի պատճառով ճանապարհի երթևեկելի գոտին ամբողջությամբ փակվել է

13:18, 28 նոյեմբեր 2025
Բաբաջանյան փողոցում բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները, ինչի պատճառով ճանապարհի երթևեկելի գոտին ամբողջությամբ փակվել է

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ ավտոբուսները հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին: 

 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունները: 

Վերլուծական