Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

13:44, 28 նոյեմբեր 2025
Սուրեն Պապիկյանը և  Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։

Վերլուծական