Հետևեք մեզ։

Բերդ-Ճամբարակ ճանապարհին «SHACMAN» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

14:33, 28 նոյեմբեր 2025
Բերդ-Ճամբարակ ճանապարհին «SHACMAN» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում «SHACMAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Բերդի բժշկական կենտրոն»: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 
 

Վերլուծական