Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար մեկ ստախոսն է․ նա մոլորված զավակ չէ, այլ մոլորեցնող գայլ․ Տեր Վրթանես

14:49, 28 նոյեմբեր 2025
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար մեկ ստախոսն է․ նա մոլորված զավակ չէ, այլ մոլորեցնող գայլ․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին անվանեց «Հայաստանի N1 ստախոս»։

Տեր Վրթանեսը, անդրադառնալով Սրբազանների և վարչապետի հանդիպմանը, նշեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին քաջ է անվանում, ապա իրականում նկատի ունի, որ նա վախկոտ է։ Եթե ասում է՝ համարձակ ես, նշանակում է՝ տվյալ անձը լկտի պահվածք ունի»։

Լրագրողի հարցին՝ հոգևորականին ճի՞շտ է այդպիսի գնահատական տալ Փաշինյանին, եթե վերջինս հաճախ ներկայացվում է որպես «մոլորված զավակ», Տեր Վրթանեսը պատասխանեց․ «Նա մոլորված զավակ չէ, այլ մոլորեցնող գայլ, գառան մորթով գայլ»։

Քահանան հավելեց, որ անգամ եթե Փաշինյանը զղջա իր արարքների համար, չի կարող լիարժեք հատուցել․

«Նա հանձնել է Արցախը։ Ինչպե՞ս կարող է փոխհատուցել զոհվածների ընտանիքներին, անհետ կորածների հարազատներին, կամ նրանց, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել։ Կարծում եմ՝ նա դժվարություն կունենա թե՛ հատուցման, թե՛ դատաստանի առջև պատասխան տալու հարցում»։

Վերլուծական