Հետևեք մեզ։

Եթե վարչապետի կողմից Մայր աթոռում դրածո լինի, Սփյուռքի թեմերը չեն ենթարկվի․ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

15:23, 28 նոյեմբեր 2025
Եթե վարչապետի կողմից Մայր աթոռում դրածո լինի, Սփյուռքի թեմերը չեն ենթարկվի․  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

Եթե վարչապետի կողմից Մայր աթոռում դրածո լինի, սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, Հայաստանի քահանաների մեծ մասը նույնպես չի ենթարկվի նրա որոշումներին, այն թվում` ես, լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Վեհափառ հայրապետը Արցախի թեմը չի լուծարել, և սա էլ իշխանությունների համար խնդիր է։ Եվ այսօր տեսնում ենք, որ Արցախի թեմի առաջնորդը, որը չգիտենք` ուր էր վերջին պատերազմի ժամանակ, վարչապետի հետ հանդիպման էր, որը կոռեկտ չէ»,–ասաց տեր Վրթանեսը։

Նա Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների կալանավորումը պատահական չհամարեց, քանի որ իրենք մեր եկեղեցու նվիրյալներն են, ամուր պատվար էին իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին։ Իսկ այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ պառակտելը։

Վերլուծական