Հետևեք մեզ։

Հնարավոր է՝ էլի թվերը փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի զոհերի մասին

15:40, 28 նոյեմբեր 2025
Հնարավոր է՝ էլի թվերը փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի զոհերի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է, որ երբ ինքը հրապարակում է 44-օրյա պատերազմի զոհերի թիվ, լրագրողները նրան հարցումներ են ուղարկում, սակայն նախկին գործիչներից այդ մասին երբևէ չեն հարցնում։

«Այդ թվերը վերցրված են ՔԿ-ից։ Ինչ-որ մարդիկ փորձում են այդ թվի հետ վիճել։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ, հայ մարդու ցավն օգտագործելով, իրենց քաղաքական հարցերն են ուզում լուծել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ վարչապետն ԱԺ-ում նույնպես խոսել է այդ թվերից՝ մի փոքր տարբերությամբ. «Տարբերությունը 1200 երեխա չի եղել։ Հնարավոր է՝ էլի թվերը փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած։ Տա Աստված, որ բոլորն էլ ինչ-որ հրաշքով, ինչ-որ տեղից հետ վերադառնան»։

Վերլուծական