Հետևեք մեզ։

Ապօրինի մուտք են գործել քաղաքացուն պատկանող հյուրատուն և գողացել երկու հեռուստացույց

16:57, 28 նոյեմբեր 2025
Ապօրինի մուտք են գործել քաղաքացուն պատկանող հյուրատուն և գողացել երկու հեռուստացույց
Նոյեմբերի 27-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Հաղարծին բնակավայրում գտնվող իր ամառանոցից գողություն է կատարվել։
 
Նշված հասցե մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել քաղաքացուն պատկանող հյուրատուն և գողացել երկու հեռուստացույց:
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Հաղարծին բնակավայրի 29-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել է: Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին։

Վերլուծական