Հետևեք մեզ։

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն

13:54, 29 նոյեմբեր 2025
Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է, դեկտեմբերի 2-ի գիշերը՝ հնարավոր է անձրև։

Վերլուծական