Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը տեխնիկական խնդիրների պատճառով այսօր չի կարողացել մատուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու պատարագը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց եկեղեցու հոգևոր սպասավորներից մեկը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրավերով պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հավելենք նաև, որ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նոյեմբերի 27-ին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի հետ եպիսկոպոսների հանդիպմանը։