Հետևեք մեզ։

Արթիկի գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել

12:09, 18 հունիս 2023
Արթիկի գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել

Հունիսի 18-ին, ժամը 03։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի գիշերային ակումբի նկուղում ծուխ է նկատվում:

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

 

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 04:45-ին: Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 30 քմ):