Հետևեք մեզ։

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից. Ավինյան

10:57, 01 դեկտեմբեր 2025
Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից. Ավինյան

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից․ այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իհարկե, լուծումներ կան։ Դրանք շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։
Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար»,-նշել է նա։

 

Նա նաև նշել է, որ շինարարության, ավտոմեքենաների և մյուս գործոնները, ամառվա, գարնան ու աշնան սեզոններին ավելի ակտիվ ազդեցություն ունեն։ Բայց եթե այդ ազդեցությունը ահռելի լիներ, ամառվա ամիսներին ավելի վատ վիճակ պետք է ունենայինք օդի որակի տեսանկյունից։ 

Վերլուծական