Այն ինչ վերագրվում է ինձ, բացարձակ կապ չունի իմ կենսագրության հետ, տեսագրությունները կեղծիք են. այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արշակ սրբազաը։
«Ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով կարող են ստիպել հրաժարվել իր գաղափարներից։ Որևէ սպառնալիք, որևէ տեռոր չի կարող ինձ ստիպել անել բաներ, որ իմ համոզմունքներին դեմ»,–ասաց սրբազանը այսօր հրավիրված ասուլիսին` հիշեցնելով, որ հատկապես 2020–ից հետո նա դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, պահանջել է նրա հրաժարականը, ինչի համար էլ դարձել է թիրախ։
Նշենք, որ համացանցում անձնական բնույթի տեսագրություններ էին տարածվել ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ: ՔԿ-ն հաստատել է, որ տեսագրությունում պատկերվածն Արշակ արքեպիսկոպոսն է: