Հետևեք մեզ։

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

12:49, 01 դեկտեմբեր 2025
Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դեկտեմբերի 1-ին կհանդիպի Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ Կալասը լրագրողների համար հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսօրվա հանդիպման օրակարգում երկու թեմաներ են՝ Ուկրաինային աջակցությունը և ԵՄ պաշտպանունակության կարողությունների ամրապնդումը։

«Հստակ է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, հետևաբար մենք պետք է Ուկրաինային հնարավորինս ուժեղացնենք, որպեսզի նրանք կարողանան այս դժվարին ժամանակներում պաշտպանվել։ 

Սա կարող է շրջադարձային շաբաթ լինել դիվանագիտության տեսանկյունից։ Մենք երեկ տեղեկացանք, որ ամերիկյան բանակցությունները դժվար են եղել, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքները, սակայն այսօր ես կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ»,- ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ասել է Կալասը։ 

Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունները: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ ժ հեռանկարների և տարածքային հարցերի վրա: Քննարկումների ընթացքում բարձրացվել էր նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը։Ֆլորիդայում կայացած հանդիպմանը ԱՄՆ կողմից մասնակցել էին Վիտկոֆը, Քուշները, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։ 

 

Վերլուծական