Հետևեք մեզ։

Հավայան կղզիներում շնաձկները հարձակվել են Netflix-ի անձնակազմի վրա

13:28, 18 հունիս 2023
Հավայան կղզիներում շնաձկները հարձակվել են Netflix-ի անձնակազմի վրա

Շնաձկները հարձակվել են Netflix-ի անձնակազմի վրա Հավայան կղզիներում։

Խաղաղ օվկիանոսում շնաձկների հարձակման ենթարկված խումբը նկարահանումներ էր իրականացնում վավերագրական ֆիլմի համար։ Նրանց նավակների վրա հարձակվել են 4,5 մետրանոց շնաձկները։

Նավակները գտնվել են ցամաքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և ապահով հասել ափ։ Այս մասին ասել է սերիալի պրոդյուսեր Հյու Քորդին The Sun-ին։