Հետևեք մեզ։

ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

14:41, 01 դեկտեմբեր 2025
ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 24-ին, ժամը՝ 12։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացվել էր ահազանգ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։ Հայտնում է ԲԸՏՄ-ն։
 
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հայտնաբերել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մեծ ենթարծիվ» տեսակի փետրածածկը վնասված վայրի թռչուն, որին Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։
 
Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն։

Վերլուծական