Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հրաչյա Հակոբյանը։
Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանեց. «Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։