Հետևեք մեզ։

ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում

16:52, 18 հունիս 2023
ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում

Հունիսի 18-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։